Ղարաբաղում խաղաղապահներ՝ Սկանդինավներից, Թուրքիայի դերը մատնված է անհաջողության․ ԱՄՆ նախագահի խորհրդական |lragir.am|

lragir.am: Լեռնային Ղարաբաղում ցանկացած զինված խաղաղապահ առաքելությունը չպետք է ընդգրկի Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ ներառյալ ԱՄՆ-ը, ինչպես նաև հարևան պետությունները։ Այս մասին ասել է ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենը Լոս Անջելեսում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։

«Թուրքական ցանկացած միջնորդություն կամ խաղաղապահ դեր մատնված է անհաջողության ԱՄՆ, ինչպես նաև Հայաստանի համար։ Հավատում ենք, որ երկու երկրները պետք է համաձայնվեն սկանդինավյան խաղաղապահներին, մենք աշխատում ենք սկանդինավյան կառավարությունների հետ խաղաղապահ ուժ հավաքելու համար, որը կարող է տեղակայվել տարածաշրջանում հրադադարը պահպանելու համար», – ասել է Օ’Բրայենը։

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն