Արցախցի կանայք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ հանդիպման պահանջով խաղաղ ցույց անցկացրին դեսպանատան դիմաց |armenpress.am|

armenpress.am: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմում Ադրբեջանի և Թուրքիային սանձելու պահանջով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան դիմաց հերթական խաղաղ ցույցն անցկացրին ժամանակավորապես Հայաստան տեղափոխված արցախցի կանայք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ակցիայի մասնակից Լիանա Ադամյանը նշեց, որ իրենք 10 օր առաջ նամակ են հղել դեսպանատանը, սակայն պատասխան չեն ստացել, իսկ այժմ հանդիպում են պահանջում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ։

«Մեր նախաձեռնության երկրորդ ցույցն է ԱՄՆ դեսպանատան առաջ, մենք 10 օր սպասում էինք մեր առաջին նամակի պատասխանին, որն այդպես էլ չստացանք ու հիմա նորից հանդիպեցինք դիվանագիտական բաժնի պատասխանատուի հետ և նշեցինք, որ սպասում ենք տիկին Թրեյսիի (ՀՀ-ում ԱՄՆ դեսպան- խմբ.) հետ հանդիպմանը: Մեր օրակարգը նույնն է` ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր պետք է հրադադար պարտադրի Ադրբեջանին, սանձի Թուրքիային` Ադրբեջանին աջակցելու համար և պետք է ՆԱՏՕ-ն պատժամիջոցներ կիրառի Թուրքիային սանձելու համար»,- ասաց Ադամյանը:

Կանայք որոշեցին մնալ դեսպանատան առջև այնքան, մինչև կստանան իրենց հարցերի պատասխանները: Ակցիայի ընթացքում մասնակիցները կատարեցին Արցախի Հանրապետության օրհներգը, նաև պահանջելով Միացյալ Նահանգերից` ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն