Կիև-Երևան չվերթի օդանավում ջրծաղիկով հիվանդ է հայտնաբերվել

2019 թվականին հունիսի 28-ին Կիևից Երևան ժամանած PS-611 չվերթի օդանավում, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է բարձր ջերմությամբ (38,20C) և ցանավորումով ուղևոր: Այս մասին Ֆեյսբուքի պաշտոնական էջում տեղեկացրել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։

«Ուղևորը մեկուսացվել է և վերջինիս մոտ սույն թվականի հունիսի 28-ին ախտորոշվել է ջրծաղիկ, կազմակերպվել է հետագա բուժումը և հսկողությունը:
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հորդորում է.
հունիսի 28-ի Կիև-Երևան PS-611 չվերթի ուղևորներին` մինչև ջրծաղիկի առավելագույն գաղտնի շրջանը (21 oր) թուլություն, ջերմություն, ցանավորում ունենալու դեպքում անհապաղ դիմել բժշկի:
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվել է օրենսդրությամբ իրեն վերապահված բոլոր գործառույթները»,-ասված է հաղորդագրության տեքստում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն