Հայկական զինված ուժերի մասին գումարի դիմաց Ադրբեջանին տեղեկություններ տված քաղաքացին կալանավորվել է․ ԱԱԾ |armtimes.com|

armtimes.com: Հայաստանի եւ Արցախի արտաքին անվտանգության, զինված ուժերի եւ ռազմական մի շարք գաղտնիքների մասին վարձատրության դիմաց ադրբեջանական հետախուզական ծառայություններին տեղեկություններ փոխանցած ՀՀ քաղաքացի Մ․ Ս․-ին մեղադրանք է առաջադրվել։

Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան` տեղեկացրին, որ նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական դավաճանության համար։

Մ․ Ս․-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն