2020-11-10-03ae8897-a8ae-415f-b148-7355432b8f1a.jpg

Այս ծանր պահին պիտի կանգնենք կողք կողքի՝ ընդդեմ սերմնացու գողացող մկների․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Բոլոր այն քաղաքացիներոն, ովքեր կապ չունեն ջարդարարների հետ խնդրում եմ գնալ տուն։

Բոլոր այն քաղաքացիներին, ովքեր հավատում են ինձ եւ հավատում են մեզ, խնդրում եմ պատրաստվել պայքարի։

Հանկարծ վայրկյան անգամ չկասկածեք՝ որ որեւէ անազնիվ բան չենք արել, որեւէ գործարքի չեմ գնացել եւ գործել եմ այնպես, որ ունենամ բոլոր հարցերի պատասխանները եւ մաքուր լինեմ հայրենիքիս, ժողովրդի առաջ։ Այս ծանր պահին պիտի կանգնենք կողք-կողքի՝ ընդդեմ սերմնացու գողացող մկների։

Պղտոր ջրում ձուկ որսացողներ՝ դեռ կխոսենք»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն