2020-11-10-c2a5aafb-1d9e-4128-bc71-5dbbcc71464c.jpg

Ազատագրված տարածքները փողով ծախողները, որի առիթով քրգործ կա հարուցված, հանկարծ չմտածեն, թե էս ծխածածկույթի տակ հաջողելու են․ Նիկոլ Փաշինյան

Բոլոր այն քաղաքացիներին, որոնք հասկանում են, թե ինչ է կատարվում, կոչ եմ անում պատրաստվել վրեժի։ Այս մասին հերթական ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Էս կոռուպցիոներ օլիգարխ ստահակներին․․․Այո, մենք ճիշտ չենք վարվել։ Այս երկիրը թալանածներին, զինվորի հացը գողացածների, զինվորի զենքը գողացածների, քաղաքացու արժանապատվությունը գողացածների նկատմամբ մենք ճիշտ չենք վարվել, ես ներողություն եմ խնդրում դրա համար։ Բոլոր այն քաղաքացիներին, որոնք հասկանում են՝ ինչի մասին է խոսքը, կոչ եմ անում պատրաստվել վրեժի, որովհետեւ, այո, մեր զինվորների վրեժը մենք դրանցից պիտի հանենք, մեր կորսված հայրենիքի վրեժը մենք դրանցից պիտի հանենք։ Էդ Հանրապետական, էդ ԲՀԿ-ական թալանչիներին, էդ հայրենիքի դասալիքին, որ դիրքը թողել, փախել է, դասալքության համար պետք է դատվի»,- նշեց նա։

Նա ասաց, որ այսօր մտնում են մարզպետարաններ, «էդ պղնձամոլիբդենային կոմբինատի եսիմովքեր, որ երկիրը թալանել են, մտածում են՝ իրենց ժամանակը եկել ա՞․ իրենց ժամանակը չի գալու, եկել ա քաղաքացու վրեժի ժամանա՛կը, քաղաքացո՛ւ վրեժի՛ ժամանակը»։

«Էդ հայրենիք ծախողները մտածում են, որ կարող են հայրենիքի բեռը մեր վրա  թողնե՞ն, բացառված է։ Ես ՀՀ բոլոր արժանապատիվ քաղաքացիներին կոչ եմ անում պատրաստ լինել, որ մենք գնալու ենք դրանց հետեւից, էսօրվա դեբոշերների հետեւից՝ հատ-հատ, եւ իրենց շեֆերի հետեւից։ Գնալու ենք «Դաշնակցության» կոռուպցիոն հատվածի հետեւից։ Էդ հայրենքի ծախողները, էդ ազատագրված տարածքները փողով ծախողները, որի առիթով քրգործ կա հարուցված, հանկարծ չմտածեն, թե էս ծխածածկույթի տակ հաջողելու են․ բացառված է»,- ընդգծեց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյնանը նաև հայտնեց, որ Արարատ Միրզոյանի կյանքին վտանգ չի սպառնում, բայց հիմա վիրահատվում է։ 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն