Իրանը ողջունել է ՌԴ միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի հաստատումը |armenpress.am|

armenpress.am: Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին ողջունել է Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի հաստատումը։

«Մենք հավատացած ենք, որ եթե հակամարտող կողմերը հավատարիմ մնան միջազգային օրենքներին, հնարավոր կլինի բանակցությունների և քաղաքական ճանապարհով վերջ տալ այս հին հակամարտությանը։ Գոհունակություն հայտնելով պատերազմի ավարտվելու առնչությամբ՝ հույս ունենք, որ ձեռք բերված համաձայնագիրը հրադադարը կյանքի կկոչի»,- գրել է Վաեզին «Թվիթեր»-ի իր էջում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն