17 կուսակցությունների նախաձեռնած հանրահավաքի մասնակիցները երթով շարժվեցին դեպի ԱԱԾ-ի շենք |armenpress.am|

armenpress.am: Խորհրդարանական և արտախորհրդարանական 17 կուսակցության ներկայացուցիչների նախաձեռնած հանրահավաքի մասնակիցները Մատենադարանի մոտից երթով շարժվում են դեպի Ազգային անվտանգության ծառայության շենք:

Հանրահավաքի կազմակերպիչները նշեցին, որ երթի հետագա երթուղին կներկայացնեն հաջորդիվ: 

17 կուսակցության ներկայացուցիչները հանրահավաք էին հրավիրել նաև նոյեմբերի 11-ին: Նրանք պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով