Չինաստանը շնորհավորում է Ջո Բայդենին հաղթանակի կապակցությամբ |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտոնական Պեկինը շնորհավորել է ընտրյալ նախագահ Ջո Բայդենին ընտրություննեում հաղթելու կապակցությամբ:

«Չինաստանը հարգում է Ամերիկայի ժողովրդի ընտրությունը և շնորհավորում է դեմոկրատական թեկնածու Ջո Բայդենին, միաժամանակ մենք հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ ԱՄՆ-ում ընտրությունների արդյունքները կամփոփվեն ամերիկյան համապատասխան օրենքով»,- այսօր հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը:

Ջո Բայդենին հաղթանակի կապակցությամբ շնորհավորել են մեծ թվով պետություններ և միջազգային հաստատություններ:

Ռուսաստանը դեռ պաշտոնապես չի շնորհավորել Բայդենին, սակայն ընդգծել է, որ «Կրեմլը պատրաստ է համագործակցել ԱՄՆ հաջորդ նախագահի հետ»:

Գործող հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփը դեռ հրաժարվում է ճանաչել մրցակցի հաղթանակը և շնորհավորել նրան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով