2020-11-13-62ff64d0-9c8d-4f00-a8e3-909f877c9cd3.jpg

Ռուսաստանի ԱԻՆ-ը պատրաստ է 8 ժամվա ընթացքում փրկարարների խումբ ուղարկել Լեռնային Ղարաբաղ |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը պատրաստ է ութ ժամվա ընթացքում Ղարաբաղ ուղարկել 150 փրկարարներից բաղկացած խմբավորում և 17 միավոր տեխնիկա: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտնել է փրկարարական գերատեսչության ղեկավար Եվգենի Զինիչևը Լեռնային Ղարաբաղի գոտում հումանիտար հարցերի լուծման շուրջ կայացած խորհրդակցության ժամանակ:

«Անհրաժեշտության դեպքում ութ ժամվա ընթացքում (պատրաստ ենք-խմբ.) այնտեղ ուղարկել կենտրոնական ապարատի օպերատիվ խմբի կազմում գործող խմբավորում, ինչպես նաև 150 մարդ անձնակազմ փրկարարական կենտրոնների ստորաբաժանումներով, ինչպես նաեւ 17 միավոր տեխնիկա»,- ասել է Զինիչևը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն