Իրանը հունիսի 27-ից սկսած կարագացնի ուրանի հարստացման գործընթացը |tert.am|

tert.am։ Իրանը հունիսի 27-ից հետո կարագացնի ուրանի հարստացման տեմպերը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդիին հղումով:

«Եվրոպան չի կարող կամ չի ցանկանում կատարել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շրջանակում իր ստանձնած պարտավորությունները, սակայն դեռ միջուկային գործարքը պահպանելու շանս ունի»,- ընդգծել է Քամալվանդին:

Ներկայացուցիչը հավելել է, որ հարստացված ուրանի պաշարներն արդեն զգալիորեն մեծացել են, իսկ հունիսի 27-ին կգերազանցեն 300 կիլոգրամը:

Միջուկային գործարքի համաձայն՝ Իրանը պետք է հարստացված ուրանի ավելցուկն այլ երկրներ արտահանի, եթե դրա ծավալը գերազանցի 300 կիլոգրամը: Հունիսի 17-ին իրանական կողմը հայտարարել էր, որ ներկա պայմաններում իրեն պարտավորված չի զգում այդ պայմանը կատարել:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով