Կհրապարակվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ այս ընթացքում իրականացված ծրագրերի և ծախսերի վերաբերյալ հաշվետվություն

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ նվիրատվությունների շնորհիվ աջակցություն և մարդասիրական օգնություն է տրամադրվում Արցախից տեղահանված բնակչությանը և օգնության կարիք ունեցող մեր հայրենակիցներին։

«Լինելով անկախ և չքաղաքականացված կազմակերպություն` մենք նախընտրեցինք լուռ մնալ անցած շաբաթվա ընթացքում` հարգելով զոհերի հիշատակը և հասկանալով մեր ժողովրդի ցավն ու հուսահատությունը։

Վստահեցնում ենք, որ մեր աշխատանքները շարունակվում են բնականոն հունով, և առաջիկա օրերի ընթացքում կհրապարակվի Հիմնադրամի՝ այս ընթացքում իրականացված ծրագրերի և ծախսերի վերաբերյալ հաշվետվություն։

Աննախադեպ թվով հեռախոսազանգերի և հաղորդագրությունների պատճառով` այս պահին մենք անկարող ենք անմիջապես արձագանքել բոլորին։ Խնդրում ենք լինել համբերատար․ առաջիկա մի քանի օրվա ընթացքում կպատասխանենք ձեր բոլոր նամակներին։

Համախմբված մենք շարունակելու ենք հզորացնել մեր hայրենիքը»,- ասված է հայտարարության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով