Աշոտ Մինասյանը կմնա անազատության մեջ. դատարանը հիմնավոր է ճանաչել նրա ձերբակալումը |armenpress.am|

armenpress.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել հիմնավոր ճանաչել  ազատամարտիկ Աշոտ Մինասյանի ձերբակալումը։ Այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Այսպիսով, Աշոտ Մինասյանը կմնա անազատության մեջ։

Աշոտ Մինասյանը  ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանության յուրացման և 35-305-րդ հոդվածի՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման և 235-րդ հոդվածի՝ ապօրինի զենք զինամթերք պահելու կասկածանքով։ Մինասյանի փաստաբան Արամ Վարդևանյանը բողոք էր ներկայացրել ձերբակալման որոշման դեմ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն