2020-11-16-1e8cba97-0d81-4b9a-8674-82fd9b383148.jpeg

Մոլդովայի նոր նախագահ ընտրվեց Մայա Սանդուն |1lurer.am|

<di1lurer.am: v>Մոլդովայի նախկին վարչապետ, «Գործողություն և համերաշխություն» կուսակցության առաջնորդ Մայա Սանդուն հաղթել է գործող նախագահ Իգոր Դոդոնին նախագահական ընտրությունների երկրորդ փուլում: Նա կգլխավորի Մոլդովան առաջիկա չորս տարիներին՝ գրում է RIA Novosti-ն: 

 
Խոշոր քաղաքները, բացառությամբ Բելցի, ինչպես նաև եվրոպական երկրների երիտասարդությունն ու սփյուռքը, կրկին կողմ են քվեարկել Սանդուին:
 
Իգոր Դոդոնի աջակցությունը գյուղական բնակավայրերից և Ռուսաստանի հայրենակիցներից բավարար չէր երկրորդ ժամկետ մնալու համար:
 
«Գործողության և համերաշխություն» կուսակցության ղեկավարին աջակցել է ընտրողների 56,28 տոկոսը, Դոդոնին՝ 43,72 տոկոս: Ըստ լրատվամիջոցի՝ Սանդուի հաղթանակն ավելի արագ կատարվեց, քան նա պատրաստ էր դրան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն