2020-11-16-1e776645-e674-4ca9-93e0-17279ee61e09.jpg

Ստեփանավանի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Ստեփանավանի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում։ Սպիտակի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն