2020-11-18-c15f8819-6a9c-4a94-9ce4-856fd303e889.jpg

Միշուստինն Ադրբեջանի վարչապետի հետ Հարավային Կովկասում երկաթուղային ենթակառուցվածքների զարգացման հարցեր է քննարկել |factor.am|

factor.am: ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն ադրբեջանցի պաշտոնակից Ալի Ասադովի հետ հեռախոսազրույցում Հարավային Կովկասում երկաթուղային ենթակառուցվածքների զարգացման հարցեր է քննարկել։

Այս մասին տեղեկանում ենք ՌԴ կառավարության կայքում հրապարակված հաղորդագրությունից։

«Կառավարությունների ղեկավարները քննարկել են ռուս-ադրբեջանական առևտրատնտեսական համագործակցության զարգացման արդիական հարցեր են քննարկել՝ հատուկ ուշադրություն դարձնելով արդյունաբերության, գյուղմեքենաշինության, դեղագործական և այլ ոլորտներում համատեղ նախագծերի իրականացմանը։

Կողմերը կարծիքներ են փոխանակել նաև երկաթուղային ենթակառուցվածքների զարգացման հեռանկարների շուրջ՝ հաշվի առնելով Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցության կարգավորման մասին լուծումները»,- ասվում է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն