Wildberries ընկերության ղեկավար Տատյանա Կիմը հայտարարել է, որ ուկրաինական հարվածների հետևանքով տուժած լոգիստիկ օբյեկտներում գտնվող ապրանքները ժամանակավորապես հանվել են վաճառքից։
«Բոլոր իրավասու մարմինների հետ համատեղ շարունակում ենք աշխատանք կատարել մեր լոգիստիկ համալիրների վրա իրականացված հարձակումների հետևանքների վերացման ուղղությամբ։
Էլեկտրոստալում ԱԻՆ-ի աշխատակիցները շարունակում են մարել հրդեհի մնացած օջախները, ընթանում է հետևանքների վերացում։ Կոտովսկում հրդեհն ամբողջությամբ մարվել է։
Կատարողների համար մենք պատրաստ ենք պատասխանել բոլոր հարցերին և ցուցաբերել ողջ անհրաժեշտ աջակցությունը։ Խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ WB JOB-ում։ Մենք անպայման կօգնենք»,- նշել է Կիմը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում