2020-11-21-e0e0abaf-6a71-4cd8-b410-c1036c074412.jpg

Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսի հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ |pastinfo.am|

pastinfo.am: ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսի հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահումը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Այս մասին հայտնեցին ՀՔԾ-ից՝ նշելով, որ կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մովսես Հակոբյանը մամուլի ասուլիսի ընթացքում մի շարք մանրամասներ էր ներկայացրել ՀՀ-ի կողմից ձեռք բերված զենք-զինամթերքի, պատերազմին ԶՈՒ-ին նախապատրաստելու, Գլխավոր շտաբի աշխատանքների, ՀՀ վարչապետի կողմից ԶՈՒ-ում պաշտոնյաների նշանակումների վերաբերյալ։

Ասուլիսից հետո ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը հերքել էր Հակոբյանի հայտարարություններից մեկը և նշել, որ Մովսես Հակոբյանի հայտարարություններով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն