ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը հացադուլ է հայտարարել՝ Փաշինյանի հրաժարականի և նրան պատասխանատվության ենթարկելու պահանջով |tert.am|

tert.am: 2003-ից 2018-ը Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանը հացադուլ է հայտարարել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:

«Երկրի սահմանադրական կարգը տապալելու համար Նիկոլ Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու պահանջով: Հացադուլս շարունակելու եմ մինչև Նիկոլ Փաշինյանին կալանավորելը կամ հրաժարական տալը»,- ասաց Բալայանը:

Նա հայտնեց, որ հացադուլն իրականացնում է Կառավարության դիմաց, միացել է ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանին: 

Առավել մանրամասն՝ tert.am-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև