2020-11-26-3e444f0b-bee8-4bb8-8fd8-76d8c31e3169.jpg

Ռուսաստանից Լեռնային Ղարաբաղ ուղարկված հումանիտար օգնությունը փոխանցվում է բնակչությանը |armenpress.am|

armenpress.am: Արցախում մարդասիրական առաքելություն իրականացնող Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության խումբը ավարտել է առաքված բեռի բեռնաթափումը:

Ինչպես տեղեկացնում է ՌԴ ԱԻՆ-ի տարածած հաղորդագրությունը, ներկայումս ընթանում է բեռների փոխանցումը բնակելի տներին և սոցիալապես կարևոր օբյեկտներին:

Լեռնային Ղարաբաղի քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչ Կարեն Բաղինյանի խոսքով՝ փայտն ու ապակին կօգնեն քաղաքին արագ վերականգնվել մինչեւ ցուրտ եղանակի սկսվելը:

Ավելի վաղ, ՌԴ ԱԻՆ աշխատակիցները քաղաքապետարանների ներկայացուցիչների հետ համատեղ գնահատել էին Ստեփանակերտի, Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի ենթակառուցվածքներին հասցված վնասը:

Ստուգվել է 43 բնակավայր, հետազոտվել է ավելի քան 2,6 հազար օբյեկտ, որոնցից ավելի քան 2,4 հազար բնակելի տներ, այդ թվում ՝ բազմաբնակարան եւ ավելի քան 220 սոցիալապես կարևոր օբյեկտներ: Վնասված շենքերի ուսումնասիրումն ավարտված է: Բացի այդ, ՌԴ ԱԻՆ-ը իրակիանացրել է փրկարարների համար նախատեսված ճամբարի բարեկարգման միջոցառումները, կազմակերպել է ժամանած անձնակազմի և տեխնիկայի տեղակայումը: Ռուսաստանի ԱԻՆ խումբը քաղաքացիական բնակչությանը անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու առաքելություն է սկսել նոյեմբերի 16-ից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն