Միացյալ Նահանգները պետք է օգնություն ցուցաբերի հումանիտար ճգնաժամից տուժած Լեռնային Ղարաբաղին. սենատորներ Բոբ Մենենդես, Ռոբ Պորթմեն |tert.am|

tert.am: Միացյալ Նահանգները պետք է օգնություն ցուցաբերի հումանիտար ճգնաժամից տուժած Լեռնային Ղարաբաղին: Նման համոզմունք են հայտնել ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներ, սենատորներ Ռոբերտ Մենենդեսն ու Ռոբ Պորթմենը տարածած համատեղ հայտարարությունում:

«Հումանիտար իրավիճակը Հարավային Կովկասում աղետալի է, և ձմռան մոտենալով պայմանավորված` վիճակն էլ ավելի է ծանրանալու: Դրան են նպաստելու ինչպես կորոնավիրուսը, այնպես էլ` Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի հրահրած պատերազմի` Լեռնային Ղարաբաղի ենթակառուցվածքներին հասցված հսկայական վնասները: Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայկական բնակչության կեսից ավելին հեռացել է, մասնավորապես` կանանց ու երեխաների 90%-ը: Ռազմական գործողությունները թեև ավարտվել են, բայց դրանց հասցրած վնասները միջազգային հանրության կողմից որոշիչ գործողությունների բացակայության պայմաններում շարունակում են մարդկանց կյանքեր խլել»,- շեշտել են սենատորները:

Մենենդեսն ու Պորտմանը Լեռնային Ղարաբաղի վերականգնման համար անհրաժեշտ ֆինանսավորումից զատ խնդրել են նաև Սենատին կոնկրետ միջոցներ հատկացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում ականազերծման աշխատանքների համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն