Վաղը կհայտարարվի երկրի ղեկավարի թեկնածուի կամ թեկնածուների անունները․ Արծվիկ Մինասյան |24news.am|

24news.am: ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաք-երթի ընթացքում հայտարարել է, որ վաղը հայտարարություն կլինի որոշիչ հանրահավաքի մասին։

«Թող ժողովուրդն իմանա, որ այն սպասելիքները, որոնք արտաբերվել էին այս ընթացքում նոր ձևավորվելիք անցումային կառավարության մասին, վաղը հայտարարության տեսքով կներկայացվեն և առաջին օրերին մեծ հանրահավաք կլինի», – նշեց Մինասյանը։

ՀՅԴ ներկայացուցիչը հայտնեց, որ վաղը կհայտարարվի նաև երկրի ղեկավարի թեկնածուի կամ թեկնածուների անունները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով