Թուրքերը Գերմանիայում բողոքում են Հայոց ցեղասպանության հուշարձանի կանգնեցման դեմ |ermenihaber.am|

ermenihaber.am։ Թուրքերը բողոքի ձայն են բարձրացրել Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքի հարևանությամբ գտնվող Փոլհեիմ բնակավայրի ղեկավարության կայացրած որոշման կապակցությամբ, ըստ որի՝ նախատեսվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կանգնեցնել:

Այս որոշման դեմ դուրս է եկել տեղի թուրքական կազմակերպություններից մեկը՝ «Թուրքական միությունների նախաձեռնության պլատֆորմը», որը բողոքի ակցիա է անցկացրել ավագանու շենքի դիմաց` պահանջելով որոշումը չեղյալ հայտարարել։
Ցուցարարները տեղական իշխանություններին մեղադրում են մահմեդականների իրավունքներն անտեսելու և թշնամություն սերմանելու մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով