Մինսկում ձերբակալություններ են սկսել կիրակնօրյա բողոքի ակցիայի ժամանակ |tert.am|

tert.am: Մինսկում տեղի ունեցող «Կամքի երթ» խորագիրը ստացած կիրակնօրյա բողոքի ակցիայի ժամանակ մի քանի մարդ է ձերբակալվել Բրիլևիչի և Լեբյաժի բնակելի թաղամասերում:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով բելառուսական աղբյուրին, մայրաքաղաքի բնակիչները կեսօրին սկսել են հավաքվել բակերում: Հաղորդում է ստացվել նրանց հավաքները ցրելու դեպքերի մասին: Բացի այդ, ՕՄՕՆ-ի մի քանի ավտոբուսներ ժամանել են Բրիլևիչի թաղամաս, որտեղ բնակիչների շարասյուն էր ձևավորվել: ՕՄՕՆ-ականների ժամանելուն պես մարդիկ սկսել են ցրվել տարբեր ուղղություններով, ոմանց էլ ձերբակալել են:

ՕՄՕՆ-ի աշխատակիցները ձերբակալություններ են իրականացրել նաև Լեբյաժի թաղամասում: Նշվում է, որ ձերբակալություններ տեղի են ունեցել նաև Մինսկի արվարձաններում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով