2020-12-08-bb4aee60-e6c7-4e7a-ac2e-43ba34f0fcb7.jpg

Անհնազանդության ակցիա իրականացնող 34 անձ է բերման ենթարկվել |pastinfo.am|

pastinfo.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիա իրականացնող 34 անձ է բերման ենթարկվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից։

Ըստ Ոստիկանության՝ նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար, այն է՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը։

Նշենք, որ այսօր լրացել է «Հայրենիքի փրկության շարժման» վերջնաժամկետը, որը տրվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալու համար։ Ժամը 12։00-ից քաղաքացիները անհնազանդության ակցիաներ են իրականացնում Երևանում, ինչպես ՀՀ այլ մարզերում։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն