Պատգամավորական մանդատը վայր դրած Արամ Խաչատրյանը աշխատանքի կանցնի կառավարությունում

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը, ով հայտնել էր մանդատից հրաժարվելու մասին, աշխատանքի կանցնի գործադիրում: Այդ մասին տեղեկացրել է Խաչատրյանը՝ Ֆեյսբուքի իր էջում:

«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել: Տարբեր շահարկումներից զերծ մնալու և բազմաթիվ քաղաքացիների զանգերին ի պատասխան տեղեկացնում եմ, որ մանդատից հրաժարվելը կապված է բացառապես գործադիրում աշխատանքս շարունակելու նպատակով: Այս պահին տարբեր քննարկումներ ենք վարում գործընկերներիս հետ: Ավելի մանրամասն կտեղեկացնեմ որոշակի հստակություն լինելու դեպքում»,- գրել է Խաչատրյանը: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն