Դիմում եմ «Իմ քայլը»–ի պատգամավորներին՝ կա՛մ հենց հիմա պաշտոնանկ արեք Փաշինյանին, կա՛մ դուրս եկեք արժանապատիվ ժողովրդին բացատրելու՝ ինչու եք կանգնած ազգադավի կողքին. Արծվիկ Մինասյան |tert.am|

tert.am: Մենք այստեղ, որ հավաքվել ենք, մեկս մյուսին համոզելու բան չունենք, Նիկոլ Փաշինյանը դավաճան է, բոլոր այն անձինք ովքեր պաշտպանում են դավաճանին, կրկնակի դավաճան են: Այս մասին ԱԺ-ի մոտ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքին հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:

Նա հավաքված ժողովրդին ասաց, որ նրանց անունից դիմում է ԱԺ այն պատգամավորներին, որոնք ներկայացնում են «Իմ քայլը» խմբակցությունը։

«Բոլոր այն պատգամավորները, ովքեր ազգային արժանապատվությունը բարձր են գնահատում սեփական արժանապատվությունից, այս պահին պաշտոնանկ արեք Նիկոլ Փաշինյանին, դուրս եկեք մեր ժողովրդի մեջ և որպես պատգամավորներ ներկայացրեք ձեր տեսակետները՝ դուք դավաճանի կո՞ղմն եք, թե՞ արժանապատիվ ժողովրդի»,- ասաց նա:

Արծվիկ Մինասյանը հավելեց, որ դիմում է այն պատգամավորներին, որոնք մտածում են, թե կանցնի այս ամենը.«Չի կարող անցնել որովհետև, կպել եք հայոց ազգի ամենանուրբ լարին, հայրենադավությունն ու հող տալը չի ներվելու, ազգի զավակների նահատակությունը, գերեվարված ու անհետ կորածների, մեր բանակի ճակատագիրը չի ներվելու ձեզ: Հետևաբար՝ կա՛մ հենց հիմա պաշտոնանկ արեք Նիկոլ Փաշինյանին, կա՛մ եկեք ժողովրդին բացատրեք՝ ինչու եք կանգնած այդ ազգադավի կողքին»,- ասաց նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով