Փաշինյանը կրկին հանդիպել է գերեվարված և անհետ կորած զինվորների և քաղաքացիական անձանց հարազատների հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում կրկին հանդիպել է արցախյան պատերազմի ընթացքում գերեվարված, անհետ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

«Վարչապետն անդրադարձել է գերիների, աճյունների փոխանակման, անհետ կորած անձանց հայտնաբերման, ԴՆԹ հետազոտությունների եւ դատագենետիկական նույնականացման հետազոտությունների երկրորդ հոսքագծի ձեռք բերման ու տեղադրման ուղղությամբ տարվող աշխատանքներին»,- գրել է Գևորգյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով