ԿԲ խորհրդի անդամի թեկնածուի համոզմամբ` թե՛ գնաճը, թե՛ դրամի արժեզրկումը կառավարելի են |hetq.am|

hetq.am: Խորհրդարանը հերթական նիստում քննարկում է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թեկնածության հարցը, այդ պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունը առաջադրել է Դավիթ Նահապետյանի թեկնածությունը: Վերջինս տնտեսագիտության թեկնածու է, 2006 թվականից աշխատում է Կենտրոնական բանկում` զբաղեցնելով տարբեր պաշտոններ:

Նահապետյանն իր ելույթում ընդգծեց` ԿԲ խորհրդի անդամի պարտականությունն իր համար ինչպես հնարավորություն է, այնպես էլ` մարտահրավեր:

«Հնարավորություն, որովհետև ինձ ընձեռվում է առիթ՝ մասնավոր ֆինանսական կառույցներում, ինչպես նաև ԿԲ-ի կառավարման համակարգում կուտակած մասնագիտական գիտելիքներս ու փորձառությունս ծառայեցնելու բանկի կողմից մշակվող քաղաքականության ու որոշումների կայացման գործին: Մարտահրավեր, որովհետև արագ փոփոխվող աշխարհում տնտեսության և ֆինանսական համակարգի առջև ծառայող խնդիրներն իրենց բնույթով տարբեր են»,- ասաց ԿԲ խորհրդի անդամի թեկնածուն:

ԿԲ խորհրդի անդամի թեկնածուն կարևորեց նաև ֆինանսական համակարգի կարգավորման հարցում ֆինանսական համակարգի դիվերսիֆիկացիայի խնդիրը:

«Այստեղ հստակ անելիք եմ տեսնում․ այսօր Հայատանի ֆինանսական համակարգի զգալի հատվածը բանկային համակարգն է` մոտ 84 %, ֆինանսական համակարգի կարգավորման գործիքների կիրառմամբ: ԿԲ խորհուրդը պետք է առավելագույն ջանք ներդնի ֆինանսական համակարգի այլ հատվածների` հատկապես կապիտալի շուկայի, ապահովագրության շուկայի ընդլայնման նպատակով: Համակագային մոտեցումներ են պետք, նաև օրենսդրական փոփոխություններ»,- ասաց նա:

Նահապետյանն ընդգծեց` ընտրվելու դեպքում իր անմիջական մասնակցությունն է ունենալու անձնական ֆինանսները գրագետ ու արդյունավետ կառավարող, շահերը գնահատող անհատի ձևավորմանը միտված քաղաքականության ձևավորմանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը հարցրեց դրամի արժեզրկումից` հետաքրքրվելով, թե, ըստ վերջինիս, որն է դրա պատճառը:

Նահապետյանն արձագանքեց` ԿԲ-ն ամենօրյա ռեժիմով հետևում է արտարժույթի շուկայում տեղի ուենցող զարգացումներին:

Շարունակությունը՝ hetq.am-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով