Պատգամավոր Երջանիկ Հակոբյանը հրաժարվել է մանդատից. նա գործունեությունը կշարունակի ՊԵԿ-ում

ԱԺ պատգամավոր Երջանիկ Հակոբյանը մանդատից հրաժարվելու դիմում է  ներկայացրել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: Այս մասին պատգամավորը տեղեկացրել է Ֆեյսբուքի իր էջում:

««Իմ քայլ»-ի թիմակիցներիս հետ խորհրդակցությունների արդյունքում հետագա գործունեությունս գործադիրում՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեում շարունակելու որոշում է կայացվել:

Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ նախկինում ՊԵԿ-ում զբաղեցրել եմ տարբեր պաշտոններ, լիովին պատկերացնում եմ համակարգն ու նրանում առկա խնդիրները, որոնք լուծելու ենք համատեղ աշխատանքի շնորհիվ:

Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին»,-ասված է գրառման մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն