tert.am: ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից ռուսաստանցի ֆիզիկական և իրավաբանական մի շարք անձանց նկատմամբ պատժամիջոցների սահմանումը ամերիկյան վարչակազմի կողմից ապակառուցողական քայլ է՝ երկկողմ հարաբերությունների ճգնաժամը խորացնելուն, հայտարարել է ԱՄՆ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Անատոլի Անտոնովը, հաղորդում է ТАСС-ը:
«Ամերիկյան վարչակազմի հերթական ոչ բարեկամական ու ապակառուցողական քայլն է, որն ուղղված է երկկողմ հարաբերությունների ճգնաժամը խորացնելուն: Ռուսաստանցի պաշտոնատար անձանց ներկայացվող մեղադրանքները մարդու իրավունքների խախտման վերաբերյալ անհիմն են և չեն դիմանում քննադատության»,- նշել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպանը:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ են սահմանել ՌԴ մի շարք քաղաքացիների և կազմակերպությունների դեմ մարդու իրավունքները խախտելու վերաբերյալ մեղադրանքների հիմքով: