2020-12-15-e2a22ad1-016c-4aff-8881-3beecf0c59b8.jpg

ՌԴ փոխարտգործնախարարն ու ԿԽՄԿ ներկայացուցիչը քննարկել են ԼՂ հակամարտության հումանիտար հետևանքների հաղթահարումը |tert.am|

tert.am: Դեկտեմբերի 15-ին հանդիպում է կայացել Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ ճգնաժամային իրավիճակներում օպերատիվ գործողությունների ծրագրի ղեկավար Պասկալ Հունդի հետ: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Մանրամասնորեն քննարկվել է Ռուսաստանի և ԿԽՄԿ փոխգործակցությունը՝ շեշտադրում անելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների հաղթահարմանը»,- ասվում է արտաքին քաղաքականության գերատեսչության հաղորդագրության մեջ: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն