Վարչապետի հրաժարականի պահանջով երթի մասնակիցները նամակ հանձնեցին Գլխավոր դատախազություն |armenpress.am|

armenpress.am: Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի կազմակերպած «Արժանապատվության երթ» ակցիայի մասնակիցները մի քանի հարց պարունակող նամակ հանձնեցին Գլխավոր դատախազություն: Հարցերը վերաբերում էին ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչեցված մի շարք մեղադրանքներին:

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը նշեց, որ ցանկանում են դատախազությունից հետաքրքրվել` արդյոք այդ գործի շրջանակներում հարցաքննվել է ՀՀ վարչապետը, եթե այո, ապա ինչ մանրամասներ են պարզվել, եթե ոչ, ապա ինչու չի հարցաքննվել: Նամակում ընդդիմադիր ուժերը նաև մի շարք այլ հարցեր են ուղղել դատախազությանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն