ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների ռեկորդային թիվ է գրանցվել |armenpress.am|

armenpress.am:  ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է 249 709 մարդ:

Վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է Ջոն Հոփքինսի համալսարանը, որը հավաքագրում է դաշնային և տեղական  իշխանությունների, ԶԼՄ-ների և այլ բաց աղբյուրների տվյալները:

Վերջին ռեկորդային թիվը գրանցվել էր դեկտեմբերի 17-ին. հաստատվել էր 247 հազար դեպք:

Համալսարանի տվյալներով՝ երկրում մեկ օրում մահացել է 2814 պացիենտ: Համավարակի տարածումից ի վեր ԱՄՆ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ավելի քան 17,4 մլն դեպք: Վարակի հետևանքով մահացել է 313 հազար մարդ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն