Բաղդադում հրթիռակոծվել է ԱՄՆ դեսպանատունը |1lurer.am|

1lurer.am: Կիրակի «Կատյուշա» հրթիռային կայանքներից առնվազն երեք հրթիռ է արձակվել Բաղդադում ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ, հայտնում է Al-Arabiya-ն

Դեսպանատան պաշտպանության համար տեղակայված ՀՕՊ տակտիկական կայանքները փորձել են կանխել արձակված հրթիռները: Զոհերի մասին տեղեկություններ չկան:

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ ամերիկյան դեսպանատունը գտնվում է Բաղդադի «կանաչ գոտում», որտեղ տեղակայված են Իրաքում դիվանագիտական ​​ներկայացուցչություններն ու պետական ​​հիմնարկները:

Հակաօդային պաշտպանության համակարգերին հաջողվել է խոցել «կանաչ գոտու» մերձակայքում ընկած հրթիռները: Հեռուստաալիքի տվյալներով՝ Իրաքի անվտանգության ծառայությունները փնտրում են այն կայանքները, որտեղից հրթիռներ են արձակվել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով