Սիրիայում Ռուսաստանի ռազմական ներկայությունը ոչ միայն օգտակար է, այլ անհրաժեշտ. Սիրիայի ԱԳ նախարար |tert.am|

tert.am: Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Միքդադը խոսել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում ռուս զինվորականների ներկայության անհրաժեշտության մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

Արտաքին գործերի նախարարը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ ընդհանուր հաղթանակներ են գրանցվել ահաբեկչության դեմ պայքարում:

«Դա չի նշանակում, որ ահաբեկչությունն ավարտվել է, քանի որ Միացյալ Նահանգները շարունակում է խրախուսել ահաբեկչական կազմակերպություններին ավելի ակտիվ լինել՝ այս տարածքում ԱՄՆ-ի ներկայությունն արդարացիորեն ապահովելու նպատակով», – ասել է Սիրիայի արտգործնախարարը՝ հավելելով, որ ահաբեկչության դեմ պայքարը շարունակվում է տարբեր ձևերով և միջոցներով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն