Վաղը շարունակվելու են անհնազանդության ակցիաները, գործադուլն ու դասադուլը․ Իշխան Սաղաթելյան |news.am|

news.am: Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հանրապետության հրապարակում այսօր ժամը 12։00-ից մեկնարկած հավաքն ավարտվեց, բայց հավաքի մասնակիցների մի մասը չի լքելու տարածքը եւ գիշերելու է հրապարակում։

Վաղը ամբողջ հանրապետությունով մեկ շարունակվելու են անհնազանդության ակցիաները, գործադուլն ու դասադուլը։ Ժամը 16։00-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա մեծ հանրահավաք։

Իշխան Սաղաթելյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանն ու իշխող «Իմ քայլը» պետք է հասկանան, որ իրենց պահանջները անպատասխան են մնացել, հետեւաբար ամբողջ պատասխանատվությունն նրանց վրա է։

«Վաղը ժամը 16։00-ին կհավաքվենք այստեղ ու միասին կդիմենք ավելի կտրուկ ու վճռական գործողությունների»,- նշեց նա։ Իշխան Սաղաթելյանն առաջարկեց Կառավարության շենքի շուրջբոլորը երթ կատարել ու կրկին հավաքվել բեմահարթակի մոտ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն