Ցուցարարները երկրորդ գիշերն անցկացրեցին Հանրապետության հրապարակում |azatutyun.am|

azatutyun.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարները երկրորդ գիշերն անցկացրեցին Հանրապետության հրապարակում։

Գիշերը հանգիստ է անցել, միջադեպեր չեն եղել։

Նշենք, որ այսօր Կառավարություն հերթական նիստն է նախատեսված։ Ընդդիմադիրները երեկ հանյտարարեցին, որ այսօր առավոտյան ժամը 10-ից շրջափակելու են Կառավարության շենքը՝ բոլոր կողմերից, որպեսզի Կառավարության ներկայացուցիչները չկարողանան մուտք գործել շենք և նիստը չկայանա։

«Նրանց նիստերը վաղուց արդեն կոպեկի արժեք չունեն, նրանք չպետք է վաղը կայացնեն կառավարության նիստ: Նիկոլ Փաշինյանը վաղը պետք է զրկվի իբրև վարչապետ կառավարության նիստ անելու հնարավորությունից», – երեկ հայտարարեց Դաշնակցության ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով