2020-12-25-4d3e2254-3e4b-4ac5-b12c-681a8033402c.jpg

Ավտոճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ․ ՏԿԵՆ

Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ‚ Կապանի, Սպիտակի, Վարդենիսի տարածաշրջաններում, Գորիս-Կապան, Արթիկ-Ալագյազ և Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: 

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն