Դատապարտում եմ բռնության ցանկացած դրսևորում. Մարուքյան |1lurer.am|

1lurer.am: ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանի մոտ այսօր տեղի ունեցած իրադարձությունները հաշվի առնելով կարծիք հայտնեց՝  իշխանությունները չեն կարող կազմակերպել ԱԺ արտահերթ ընտրություններ:

«Դուք չեք կարող դուրս գալ քարոզարշավի և որևէ մեկի անվտանգությունը չի կարող ապահովվել, այդ թվում՝ չի բացառվում նաև մեր անվտանգությունը: Այնպես չի, որ ասում եմ միայն ձեր անվտանգությունը»,- ասաց Մարուքյանը:

ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավարը նաև շեշտեց. «Դատապարտում եմ բռնության ցանկացած դրսևորում և զսպվածության կոչ անում»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով