2020-12-29-633a3d9d-cc94-4229-bba0-6ae6e9d19352.jpg

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քայլերթն ավարտվեց ՀՔԾ շենքի մոտ |armenpress.am|

armenpress.am: Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան այգու մոտից մեկնարկած՝ «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության քայլերթն ավարտվեց Հատուկ քննչական ծառայության շենքի մոտ:

Ակցիայի մասնակիցները շարունակում են պահանջել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Ակցիան ավարտվեց Հատուկ քննչական ծառայության շենքի մոտ:

ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությունը չի պատրաստվում երկխոսել վարչապետի հետ:

«Այս պահին մեր միակ պահանջը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է: ՀՔԾ-ից պահանջում ենք, որպեսզի բոլոր հանցագործներին օր առաջ պատասխանատվության ենթարկեն»,- նշեց Մինասյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն