Այսօր ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան առևտրի և համագործակցության մասին համաձայնագիր կստորագրեն |tert.am|

tert.am: Մի քանի ամիս տևած բարդ բանակցություններից հետո Եվրամիությունն ու Մեծ Բրիտանիան այսօր՝ դեկտեմբերի 30-ին, համաձայնագիր կստորագրեն՝ Brexit-ից (Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու գործընթացը) հետո առևտրի և համագործակցության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է BBC-ն։

ԵՄ-ի կողմից փաստաթղթերը կստորագրեն Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը և Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը։

Բացի այդ՝ Լոնդոնում համաձայնագրի տակ իր ստորագրությունը կդնի նաև Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով