Վստահ եմ, որ առջևում առկա են վառ ապագայի հեռանկարներ ու հնարավորություններ. Լին Թրեյսի

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տարածել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի ուղերձը, որում մասնավորապես ասվում է.
 
«Իմ սիրելի հայ բարեկամներ ու գործընկերներ,
 
Անցնող տարվա ընթացքում՝ համավարակից մինչև Լեռնային Ղարաբաղի հակամարտություն, շատ էին մարտահրավերները, դժվարություններն ու կորուստները։
 
Այս տոնական օրերին շատ ընտանիքներում սեղանի շուրջ դատարկ տեղեր կլինեն․․․ Հուսով ենք, որ այս ընտանիքները կկարողանան սփոփանք ու խաղաղություն գտնել։
 
2021 թվականին ընդառաջ՝ հուսով ենք նաև, որ Նոր տարին առավել բարեհաճ օրեր կբերի։ Հայ ժողովուրդը տոկուն է, և ես վստահ եմ, որ առջևում առկա են վառ ապագայի հեռանկարներ ու հնարավորություններ։
 
Այս Նոր տարին թո՛ղ բոլորի համար լինի խաղաղության ու առողջության տարի»։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն