Կորոնավիրուսի պատճառով Չեխիայում խիստ սահմանափակումներ են |azatutyun.am|

azatutyun.am: Անցած մեկ օրում Չեխիայում հաստատվել է կորոնավիրուսի գրեթե 5 հազար նոր դեպք, վարակակիրների ընդհանուր թիվը մոտեցել է 740 հազար 500-ի։ Հիվանդներից 11 հազար 960-ը մահացել է։

Չեխիայում հայտարարվել է ռիսկային ամենաբարձր աստիճան։ Դեկտեմբերի 27-ից փակ են առևտրի կենտրոնները, ռեստորանները, ծառայությունները, դրանք չեն աշխատել նաև Ամանորի տոներին։ Բաց են միայն պարենային խանութներն ու դեղատները։ Երեկոյան ժամը 21։00-ից մինչև առավոտյան ժամը 5-ը պարետային ժամ է հայտարարված։ Պրահայի մետրոպոլիտենը փակվում է 22։15-ին։

Փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն