tert.am։ Թաիլանդի Չուլալոնգքորնի համալսարանի փորձագետ-վիրուսաբան Յոնգ Փուվորաուանը հայտարարել է, որ կորոնավիրուսի «բրիտանական» շտամով առաջին հիվանդացության դեպքերն են հայտնաբերվել Թաիլանդում: Այս մասին գրում է The National Thailand-ը:
«Բ.1.1.7» անունով հայտնի հիվանդության նոր մուտացիան հայտնաբերվել է Անգլիայի Քենթ քաղաքից Թաիլանդ մեկնած 4 անձից բաղկացած բրիտանացի ընտանիքի մոտ:
Նշվում է՝ երկիր ժամանելուն պես ընտանիքը մեկուսացվել էր թաիլանդական հյուրանոցներից մեկում:
Այս պահին ընտանիքի անդամները գտնվում են խստացված կարանտինային ռեժիմում: Նրանց արգելվել է սենյակից դուրս գալ՝ վիրուսի տարածքումը կանխելու նպատակով: