Ադրբեջանական զինուժը կիրառել է ականանետ և նռնականետ․ իրադրությունն առաջնագծում

Հունիսի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Բացի հրաձգային զինատեսակներից, հունիսի 4-ին ՊԲ հյուսիսային հատվածում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (4 արկ) և ՀԱՆ-17 տիպի նռնականետ (25 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի սադրանքը լռեցնելու համար դիմել են համապատասխան գործողությունների՝ շարունակելով վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով