ԵՄ-ը մտահոգված է ուրանը մինչև 20 տոկոս հարստացնելու Իրանի որոշմամբ |1lurer.am|

1lurer.am: Եվրամիությունը լրջորեն մտահոգված է ուրանը մինչև 20 տոկոս հարստացնելու Իրանի մտադրությամբ: Այս մասին այսօր Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:

ԵՄ ներկայացուցիչն ընդգծել է, որ եվրոպական կառույցը մտադիր է ամեն ինչ անել Իրանի հետ միջուկային համաձայնագիրը պահպանելու համար:

«Մենք ցավում ենք Իրանի գործողությունների համար, սակայն Եվրամիությունը հավատում է, որ միջուկային համաձայնագիրն անհրաժեշտ է պահպանել միասնական ջանքերով»,- նշել է Պետեր Ստանոն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով