Ամերիկյան B-52 ռմբակոծիչները թռել են դեպի Մերձավոր Արևելք, որպեսզի Իրանին ցույց տան ԱՄՆ-ի ՌՕ-ի հնարավորությունները |tert.am|

tert.am: Ամերիկյան երկու B-52 ռմբակոծիչներ թռիչք են կատարել դեպի Մերձավոր Արևելք և վերադարձել՝ Իրանին ցուցադրելով  ԱՄՆ ռազմաօդային ուժերի հնարավորությունները, հայտնում է eadaily.com լրատվական գործակալությունը:

Նոր ռմբակոծիչների գործուղումը Մերձավոր Արևելք տեղի է ունենում այն մտավախությունների ֆոնին, որ Իրանը դեռ կարող է փորձել վրեժ լուծել Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Ղոդս) էլիտար ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի մահվան տարելիցի կապակցությամբ:

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի անձնակազմը 36 ժամ անընդմեջ թռիչք է կատարել Նյու Յորքի Մինոտ ռազմաօդային բազայից դեպի Պարսից ծոց և հակառակ ուղղությամբ՝ ամերիկյան ուժը ցույց տալու նպատակով հստակ ազդանշան ուղարկելով Իրանին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով