Լոնդոնում արտակարգ իրավիճակ է հայտարարվել Covid-19-ով պայմանավորված |armenpress.am|

armenpress.am: Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը մայրաքաղաքում արտակարգ իրավիճակ է հայտարարել` երկրում կորոնավիրուսի համավարակի վտանգով պայմանավորված: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այսօր ես Լոնդոնում արտակարգ իրավիճակ եմ հայտարարել: Լոնդոնի յուրաքանչյուր 30-րդ բնակիչն այժմ վարակված է կորոնավիրուսով: Եթե մենք անհապաղ քայլեր չձեռնարկենք, կարող են բազմաթիվ մարդիկ մահանալ»,- նշել է Խանը:

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 2 մլն 889 հազար 419 է: Վիրուսի հետևանքով մահացել է 78 հազար 508 մարդ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով