Նենսի Փելոսիի աշխատասեղանին ոտքերը դրած տղամարդը ձերբակալվել է

ԱՄՆ Կապիտոլիումի վրա հարձակման ժամանակ տղամարդը, որը լուսանկարվել էր Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի աշխատասեղանին ոտքերը դրած, ձերբակալվել է: Այս մասին հայտնում է The Guardian-ը:

Տղամարդը Դոնալդ Թրամփի աջակիցների շարքում է եղել, որոնք ներխուժել էին Կապիտոլիումի շենք:

Դաշնային դատախազները հայտնել են, որ Արկանզաս նահանգի Գրավետ քաղաքից 60-ամյա Ռիչարդ Բարնեթը բերման է ենթարկվել՝ Դերիք Էվանսի հետ միասին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն